1.Համարակալված բառերում բաց թողնված տառերը կամ տառակապակցությունները պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:
Օվկիանոսի՝ փոթորկից ալեհզ /1/ ջրերի վրա բարձրանում է ոսկարս /2/ արին /3/, որի դեղան /4/ ճառագայթների ներքո տաալուծվում է/5/ մութը, տարտամրեն /6/ տաորոշվում է /7/ այն, ինչ քիչ առաջ սողված էր /8/ խավարի քողի տակ: Արևը՝ կյանքի աղբյուրն ու խորհրդանիշը, բարձրանում է փփադեզ /9/ ալիքների բլուրների հետևից՝ ասես սանձելու կատաղի տարերի /10/ ցասումը: Սակայն դյուրին չէ վայրկնաբար /11/ կանգնեցնել խավարչտին ընդերքից ժայքող /12/ ուժերին, որոնք, թվում է, անթաույց/13/ հրճվանքով թռչում են վեր ու ներքևում գոյացնում ականակի /14/ վիհեր: Իերորդ/15/ ալիքը՝ վիթխարի ու ահարկու, շուտով փլվելու է մի խումբ թշվառների՝ նավաբեկյալների գլխին:
- 1-ե, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-ր, 6-օ, 7-րր, 8-ք, 9-ր ռ, 10-ք, 11-ե, 12-տ, 13-ք, 14-տ, 15-նն
- 1-ե, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-ր, 6-ո, 7-ր, 8-ք, 9-ր ր, 10-ք, 11-ե, 12-թ, 13-ք, 14-տ, 15-ն
- 1-ույ, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-ր, 6-ո, 7-րր, 8-ք, 9-ր ր, 10-ք, 11-յա, 12-թ, 13-ք, 14-ր, 15-նն
- 1-ույ, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-րր, 6-ո, 7-ր,8-ք, 9-ր ր, 10-ք, 11-ե, 12-թ, 13-ք, 14-ր, 15-նն
- 1-ու, 2-եվ, 3-փ, 4-ձ, 5-րր, 6-ո, 7-ր, 8-ք, 9-ռ ռ,10-ք, 11-յա, 12-տ,13-ք, 14-տ, 15-ն
2.Տրված բառերի բաղադրիչներից քանի՞սն են գրվում գծիկով:
Կիսով/չափ/, նոփ/նոր/, թև/թևի/, առոք/փառոք/, սերնդե/սերունդ/, ամեն/ինչ/, քաջ/առողջություն/, մուգ/կապույտ/, մի/երկու/, դեսից/դենից/, դեմ/հանդիման/, երկու/երրորդ/:
- երկու 2.երեք 3. չորս 4.հինգ 5. վեց
3.Ո՞ր շարքում կա բառագործածության սխալ:
1.պարմանուհի-երիտասարդ աղջիկ, կղմինդր-թրծած աղյուս
- բուրվառ-խնկարկելու անոթ, երասան-ձիու սանձ
- բրուտ-կավագործ վարպետ, նեկտար-ծաղիկներից քաղված հյութ
- ելուզակ-ավազակ, մեղանչել-մեղա գալ
- քղանցք-շորի փեշ, գրիչ-ձեռագիր ընդօրինակող
4.Տրված բառերից քանի՞սն են համապատասխանում արմատ+ածանց+ա հոդակապ+արմատ բանաձևին:
Վերնատուն, թռչնաբույն, միջնադար, դպրոցամերձ, սերնդակից, քաղցրանուն, վարչակարգ, վերջնահաշիվ, սառցապատ, կողմնակալ:
1.երեք 2. չորս 3.հինգ 4. վեց 5. յոթ
5.Ո՞ր շարքում են տրված կաղապարները ճիշտ համապատասխանեցված դիմացի սյունակի բառերի հետ: ա. ածական + գոյական
- ճյուղակոտոր բ. դերանուն + դերանուն 2. կապտականաչ գ. գոյական + բայարմատ 3. այնինչ դ. ածական + ածական 4. ծանրասիրտ ե. դերանուն + բայարմատ 5. ինքնուս
1) ա-5, բ-3, գ-4, դ-1, ե-2
2) ա-5, բ-3, գ-2, դ-4, ե-1
3) ա-4, բ-3, գ-1, դ-2, ե-5
4) ա-5, բ-2, գ-1, դ-4, ե-3
5) ա-2, բ-4, գ-1, դ-5, ե-3
6.Ընդգծված բառերի ձևաբանական վերլուծության տարբերակներից ո՞րն է սխալ:
Մթամած երկնքում ամպերը գնալով խտանում էին, մինչև որ երկինքը բոլորովին մթնեց:
1) մթամած – ածական 2) ամպերը – ի արտաքին հոլովում 3) գնալով – դիմավոր բայ 4) մինչև որ – ստորադասական շաղկապ 5) բոլորովին – չափի մակբայ
7.Ո՞ր շարքում են ճիշտ նշված տրված նախադասությունների տեսակները:
ա. Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ: 1. անդեմ նախադասություն
բ. Սիրտս ասես մարում է: 2. պարզ ընդարձակ նախադասություն
գ. Երեկոյան կգամ: 3. պարզ համառոտ նախադասություն
դ. Երկաթը տաք-տաք կծեծեն: 4. անենթակա նախադասություն
ե. Պահպանե՛լ լռություն դահլիճում: 5. բարդ նախադասություն
1) ա-5, բ-3, գ-4, դ-1, ե-2
2) ա-5, բ-3, գ-2, դ-4, ե-1
3) ա-4, բ-3, գ-1, դ-2, ե-5
4) ա-5, բ-2, գ-1, դ-4, ե-3
5) ա-2, բ-4, գ-1, դ-5, ե-3
8..Տրված տեքստում քանի՞ բութ պետք է դրվի (կետադրական նշանները դրված չեն):
Արդեն քանի օր էր Հելլադայի արվեստների բնօրրանի մեծաքանքար քանդակագործ Ֆիդիասը փակվել էր իր առանձնարանում: Մտասույզ խոնարհված տախտակյա գրակալին նա խորհում էր ինչպես կերտի կայծակնացայտ Զևսի աստվածներից հզորագույնի արձանը: Սրահի երկայնակի քարե սեղանին փռված էին մի քանի նախագծեր որ նա արել էր երկու օր առաջ մանրազնին հաշվարկելով յուրաքանչյուր մանրուք:
1) երեք 2) չորս 3) հինգ 4) վեց 5) յոթ
9..Ո՞ր շարքում կա դարձվածքի իմաստի սխալ բացատրություն:
1) գլուխը կորցնել – խուճապի մատնվել, գլխից դուրս տալ – անմիտ բաներ ասել
2) աչքերը գնալ – հոգնածությունից քունը տանել, աչքերը բաց անել – ծնվել
3) գլխին նստել – մեկին իշխել, գոտին թուլացնել – պատրաստվել մեկին ծեծելու
4) սիրտը փորն ընկնել – սաստիկ վախենալ, աչք փակել – չտեսնելու տալ
5) քիթը ցցել – հպարտանալ, բերան ծռել – խնդրել
10.Ո՞ր բառակապակցության մեջ լրացումը չի գործածվել փոխաբերական իմաստով:
- մայր հող 2. փայլուն միտք 3. սառը վերաբերմունք 4. գորշ հասարակություն 5.հանապազօրյա հաց
11.Ընտրել այն տարբերակը, որը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախադասություն կստացվի:
Արտադրական աղմուկի դեմ պայքարելն ավելի հեշտ է, որովհետև խնդրի լուծումը կախված է տեխնիկական և կազմակերպական մի շարք միջոցառումների իրականացումից, ——————-1) սակայն կենցաղային աղմուկն ավելի շատ է վրդովեցնում մարդկանց:
2) չնայած կենցաղային աղմուկն արտադրական աղմուկի հետ որևէ կապ չունի:
3) ուստի մարդիկ նախընտրում են կենցաղային աղմուկի միջոցով պակասեցնել արտադրական աղմուկը:
4) մինչդեռ կենցաղային աղմուկի դեմ պայքարն ավելի դժվար գործ է, քանի որ բարոյական խնդիր է և պահանջում է ուրիշների նկատմամբ մեծագույն հարգանք ու լռության կանոնների պահպանում:
5) իսկ տհաճ աղմուկի հետևանքներն են վաղաժամ ծերացումը, նյարդային հիվանդությունները և այլն:
12.Ընտրել պարբերությունները նշող թվերի դասավորության այն տարբերակը, որը համապատասխանում է տեքստի տրամաբանական և քերականական ճիշտ կառուցվածքին:
1.Կապտականաչ ջրիմուռներն ապրում են նաև հողի մակերևույթին: Գարնանը և աշնանը, երբ անձրևներ են տեղում, կապտականաչ ջրիմուռներն արագորեն բազմանում են, իսկ չոր եղանակին՝ չորանում ու վերածվում հողը ծածկող սև կեղևների: Իսկ երբ կրկին սկսվում են անձրևները, կապտականաչ ջրիմուռները նորից վերակենդանանում են:
- Ջրի վրա կան բազմաթիվ ու բազմապիսի ջրիմուռներ: Դրանց մեջ կան մինչև 40մ երկարությամբ հսկաներ, որոնք ապրում են օվկիանոսներում: Կան ընդամենը մեկ բջջից բաղկացած մանրիկ ջրիմուռներ, որոնք գնդիկաձև գաղութներ են կազմում և լողում են ջրի մակերևույթին՝ ներկելով այն տարբեր գույներով: Ջրիմուռները լինում են կապտականաչ, կանաչ, գորշ և կարմիր:
- Ջրի մակերևույթին լողացող մանր ջրիմուռները թիոտանի խեցգետինների ու ծովային այլ մանր կենդանիների կերն են: Իրենց հերթին ծովային այդ բոլոր կենդանիներով հաճույքով սնվում են ձկները:Ահա թե ինչու տվյալ վայրում ձկնարդյունաբերությունը մեծապես կախված է նրանից, թե այդտեղ ջրիմուռներ կա՞ն, թե՞ ոչ:
- Կանաչ ջրիմուռները նույնպես կարող են ապրել հողի մակերևույթին, բայց ավելի հաճախ դրանք հանդիպում են ջրում: Դրանց մեջ կան և՛ մանրիկ, միաբջիջ ջրիմուռներ, որոնք ազատ լողում են ջրի մակերևույթին, և՛ խոշոր ջրիմուռներ, որոնք կպչում են ջրի հատակին:
1) 1,4, 3, 2
2) 3, 2, 1,4
3) 1, 2, 3,4
4) 2, 1, 4, 3
5) 2, 3 4, 1
13.Ո՞ր նախադասության մեջ շարադասության սխալ կա:
1) Ով գաղտնապահ է, բերանը սրտում է պահում, իսկ ով գաղտնապահ չէ, սիրտն է բերանում պահում: (
2) Հանրահայտ գերմանական ընկերությունը վաճառքի է հանել նոր ապրանքատեսակ:
3) Խորհրդավոր հայացքով ակնդետ դիտում էր ծովի՝ ցամաքից հազիվ երևացող հեռուները:
4) Մի՛ խառնվիր մեծերի խոսակցությանը նրանց՝ քեզ չդիմելու դեպքում:
5) Մարգագետինը՝ ծածկված թարմ, սառը կանաչով, առվակի ափից ձգվում էր մինչև ուղղաբերձ ժայռերը:
14.Ո՞ր միտքը չի հակասում տեքստի բովանդակությանը:
Բոլորը գիտեն, որ խլացած Բեթհովենը երաժշտություն էր գրում, իսկ ռուս դերասան Օստուժևը լսողությունը կորցնելուց հետո էլ մնաց բեմի վրա՝ ապշեցնելով իր երկրպագուներին: Սակայն քչերն էն ճանաչում 1948 թվականին մահացած Լինա Պոյին, որը, ամբողջովին կորցնելով տեսողությունը, շարունակում էր հիանալի քանդակել և ավելի քան հարյուր քանդակ էր ստեղծել այդ վիճակում: Նրան հաջողվում էր միանգամայն անխաթար, առանց որևէ մանրամասն բաց թողնելու մարմնավորել իր մտահաղացումները նյութականորեն:
1) Որքան էլ ապշեցուցիչ է, բայց տեսողությունը և լսողությունը կորցրած մարդիկ կարող են զբաղվել ստեղծագործական աշխատանքով:
2) Տեսողական և լսողական ունակությունների կորուստը անդառնալի է: (C) Երբեմն լսողությունը կորցնելուց հետո էլ շատերը կարողանում են երգել և երաժշտություն գրել, ինչպես Բեթհովենը:
3) Տեսողության կորուստը Օստուժևին բնավ չխանգարեց, որ շարունակի բեմական գործունեությունը:
4) Քչերն են, որ չեն ճանաչում կույր քանդակագործուհի Լինա Պոյին և նրա կերտած քանդակները:
15.Որոշել, թե տրված հատվածը քանի՞ պարբերության կարելի է բաժանել:
Մատենադարանի ցուցափեղկերից մեկում պահվում է մի վիթխարի մագաղաթյա ձեռագիր՝ ստեղծված 13-րդ դարի հենց սկզբում՝ 1200-1202 թվականներին: Դա նշանավոր Մշո Ճառընտիրն է՝ հանդիսավոր ճառերի ժողովածուն: Այն հայտնի է իր վառ, գունեղ մանրանկարներով և վիթխարի չափերով.դրա պատրաստման համար օգտագործվել է մոտ յոթ հարյուր խոշոր հորթի կաշի. կշռում է երկուսուկես փթից ավելի: 1202 թվականին ամիր Ալադինի ծառաները Մշո Ճառընտիրի տիրոջը՝ հարգարժան այր Ասատուրին, հանձնում են իրենց դահիճ տիրոջը, որը և նրան գազանաբար սպանում է, իսկ ունեցվածքը՝ թալանում: Նա վերցնում է Ճառընտիրը և դրա դիմաց պահանջում հսկայական գումար՝ 4000 դրամ, այսինքն՝ ավելի քան 18կգ արծաթ: Հանգանակությամբ հավաքված դրամով ազատագրվում է թանկարժեք մատյանը: Նույնպիսի անձնվիրությամբ ու անձնազոհությամբ Մշո Ճառընտիրը պահպանվեց ու հասցվեց Երևանի Մատենադարան:
1) երկու 2) երեք 3) չորս 4) հինգ 5) ամբողջը մեկ պարբերություն է:
16.Հետևյալ նախադասություններից որո՞նց մեջ են սխալներ թույլ տրված (բառագործածության, խնդրառության, համաձայնության):
- Տղան լռելյայն համաձայնեց ընկերոջ ասածների հետ:
- Խոսքը գնում է մի տաղանդավոր երիտասարդի մասին:
- Անհրաժեշտ է խթանել բանավոր խոսքի զարգացումը:
- Ավա՜ղ, թռչունների մի մասը այլևս չի վերադառնում Արաքսի ափը:
- Ուշադիր դիտելուց պատի վրա կնկատես մանր ճեղքեր:
1) 1, 2, 5. 2) 2, 3, 5. 3) 1, 4, 5. 4) 2, 3, 4. 5) ոչ մեկում