Archive | December 18, 2012

Հատված Մարդկային կատակերգությունից

Հիշեցեք ձեր ունեցած ամեն ինչից պետք է բաժին հանեք ուրիշներին:Դուք պետք է տաք նույնիսկ, երբ թվում է ,թե տալը խենթություն է :Այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան ձեզ խաբելու ուժ չի ունենա,որովհետև եթե գողին տաք ,նա ձեզնից չի գողանա, և արդեն գող չի լինի:Եվ ինչքան շատ տաք ,այնքան ավելի շատ բան կունենաք տալու համար:

Մարդկությունը մի ամբոջություն է ,ինչպես դու,ինչպես  քո մեջ լավի կողքին կա վատը ,այնպես էլ մարդկանց մեջ կա և լավը,և վատը :Դրանք բոլորի մեջ կան անբաժան վիճակում :Եվ ինչպես որ մարդու խիղճը  պայքարում է իր բնավորության հակասությունների դեմ  ,այնպես էլ այդ հակասությունները ապրող ամեն մի մարմնի մեջ,մարդկային հասարակության մեջ , ամբողջ աշխարհի մեջ: Մարդկությունը ձգտում է ազատվել հիվանդությունից:Բայց դու մի մտահոգվիր ,որովհետև լավն անպարտելի է ,իսկ վատն ի վերջո պարտվում է և փախուստի դիմում :Հիվանդ մարմինն ու հիվանդ հոգին առողջանում են :Նրանք կարող են նորից հիվանդանալ,բայց նրանք միշտ պիտի ապաքինվեն ,իսկ յուրաքանչյուր նոր հիվանդությունից ու ապաքինումից մարմինն ու հոգին ամրապնդվում են և ի վերջո այնքան ուժեղ կդառնան ,որ զերծ կլինեն կեղտերից ,կլինեն ավելի նուրբ , ավելի ազնիվ , ավելի գեղեցիկ ու վարակից հեռու : Աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ ,արդար է նա ,թե անարդար ,այդ նպատակին է ձգտում `նույնիսկ գողը  և մարդասպանը ձգտում են հասնել այդ բանին : Ոչ ոք իզուր չի մեռնում : Մարդիկ մեռնում են `ձգտելով դրախտի,տենչալով անմահություն ,տենչալով  ճշմարտություն և ու արդարություն:

Կգա օրը ,երբ բոլոր մարդիկ ,մենք բոլորս ,մեզնից ամենահետինն անգամ ,կհասնեն վերջնական օթևանի ,կհանգստանան ,կսփոփվեն ,կհասնեն անմահության ,չարությամբ լեցուն այս աշխարհը կդառնա բարության մի աշխարհ:

Իմ Փոքրիկ Իշխանը

pp04Վերջապես վերադարձա իմ երկար ճանապարհորդությունից… Այո ես գնացել էի ճանապարհորդության … դեպի ուրիշ Մոլորակ… Դեպի սիրո մոլորակ… Ասեմ չնայած չստացվեց  այնպես, ինչպես որ ես այսքան երկար ժամանակ ուզում էի… և  ես մենակ եկա, բայց անչափ շնորհակալ եմ նրան իր գոյության համար… և այն միակ  քարտի համար …  ինչևիցե …

Ի տարբերություն «գրքի հերոս»-ի ես հակառակ ուղղությամբ էի գնացել … մի շաա˜ատ գեղեցիկ մոլորակ, իր միակ «Եսասեր Վարդով »…  իր մայրամուտով … իր հրաբուխներով…  իր … իր…

Ես ընտելացա ու ընտելացրի …  զգացի իմ վարդի «գեղեցկությունն ու բույրը»…  բայց իմ վարդը շատ նուրբ էր … իսկ ես նոր էի ժամանել այդ մոլորակ ու դեռ չգիտեյի այնտեղի կարգը … ու շատ շուտով սկսեցի կռվել իմ վարդի հետ ու… շատ կռվեցի, իսկ նա ինձանից նեղացավ ու սկսեց ինձ ծակել… ու շատ ծակեց… Ես հասկացա շա˜տ… շա˜տ…  սկսեցի դատել գործերով և ոչ խոսքերով, դիմացա ևս այնքան, ինչքան որ վայելում էի նրա բույրը … բայց, նա փոխվեց … ու նման չէր էլ իմ վարդին … ես սկսեցի նրան չհավատալ … չհավատալ նաև ինձ … ու որոշեցի լքել այդ գեղեցիկ ու իմ կյանքի ամենալավ մոլորակը … շշնջալով այդ գեղեցիկ խոսքերը … ես վերադարձա, վերջում լսելով իմ մասին, որպես մոլորյալ որդու վերադարձ  …  Եկա այստեղ վերադարձնելու բոլոր բաց թողածներս և մենակ հասնելու …

Ինչպես ինձ ասեց մի խելացի մարդ ժամանակին … երբ ես խելակորույս ծակոցներ էի ընդունում …  «Եթե նա իրոք Քո վարդն է … նա հետ կգա… կամ կստիպի, որ դու կրկին գնաս այդ մոլորակ… և համոզվես, որ  սխալվել ես… իսկ եթե, ոչ ապա ապաքինիր ծակված վերքերդ … կհասցնես ապացուցել ով լինելդ…»Այսպիսով

Այս ընթացքում ես կարդացի մի գիրք… ընդամենը մի գիրք ճանապարհորդության մասին … մի գիրք, որը կարդացել էի շատ մանուկ հասակում: Բայց հեղինակը այնք˜ան տաղանդավոր է, որ գիրքը կոչվում է  հեքիաթ, բայց  ամեն տարիքի համար մի ուրույն աշխարհ է … որ պետք է կարդալ շատ հաճախ … այն ամեն անգամ շատ տարբեր է ընկալվում… սովորեցնում է … ու …

Մի խոսքով եթե հիմա ունեք հարցեր և չունեք պատասխաններ… խորհուրդ եմ տալիս կարդացեք Անտուան դը Սենթ-Էքզյուպերին – Փոքրիկ Իշխանը… (Poqrik ishxan.pdf)… կամ եթե ալարում եք… կարղ եք լսել (Poqrik ishxan.mp3)… իսկ եթե այդ անելու տրամադրություն էլ չունեք … գոնե լսեք Ռուբեն Հախվերդյանի համանուն երգը (Rouben Haxverdyan- poqrik ishxan.mp3)…

Ինձ նա շատ օգնեց … ու անչափ շնորհակալ եմ «Փոքրիկ իշխանից»